Լրահոս 24/7
06.09.2023

Բախվել ենք չլսված ու չտեսնված մի ինֆորմացիոն գրոհի. Ալեքսանյան

Բախվել ենք չլսված ու չտեսնված մի ինֆորմացիոն գրոհի. Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.

«Քանի որ որոշ լրատվամիջոցներ և «փաստերի ստուգման» հարթակներ իրար հերթ չտալով ինչ-որ էջերի հրապարակումներ են անում, որոնք ըստ իրենց սատարում են մեզ և վատ լույս տակ ներկայացնում մրցակիցներին, ստիպված ենք արձագանքել և ձեզ ներկայացնել տվյալ կազմակերպությունների «հատվածական կուրությունը»։

Կուրությունն այդ միանշանակ միտումնավոր է, քանի որ նշված լրատվականների լրագրողներն ու տարբեր աշխատակիցներ քարոզարշավի մեկնարկից ի վեր ու դրանից էլ առաջ բացահայտ հայտարարել են իրենց քաղաքական նախընտրությունների մասին։

Հիմա ընդամենը մի քանի նկարով ցույց տանք, թե քանի հարյուր հազարավոր դոլարի գովազդներ են դրվում ֆեյսբուքյան տարբեր էջերով, որոնք գովազդում են մեր հակառակորդներին և վատաբանում մեզ։

Ասեմ, որ այս տվյալները հավաքելու համար մեր մոնիթորինգի թիմը ծախսել է գումարային 20 րոպե, առավել մեծածավալ ուսումնասիրություն կհրապարակենք առաջիկայում։

Բայց միայն այսքանից էլ պարզ է, որ եթե տվյալ կազմակերպությունները ուզենային համակողմանի լուսաբանել ֆեյսբուքում տեղի ունեցող քարոզչությունն ու հակաքարոզչությունը, ակնհայտորեն կտեսնեին նաև այդ էջերը։

Այնուամենայնիվ կոչ եմ անում «Փաստերի ստուգման հարթակին», Սիվիլնեթ լրատվականին և նրանց կողմից պատրաստված նյութերը արտատպած այլ լրատվականներին այս թեմայով ևս պատրաստել համապատասխան հոդվածներ, դե կամ առնվազն ՔՊ-ին վատաբանող և ակնհայտ միակողմանի իրենց հոդվածների վերնագրին կից գրել՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ», կարող են գրել նաև այն ուժի անունը, որի օգտին անում են այդ քարոզչությունը։

Հ.Գ. Հատուկ ուշադրության են արժանի ՔՊ-ին և «Հանրապետություն» կուսակցությունը թիրախավորող էջերից մեկի կիսումները։

Հ.Գ. Հարգելի քաղաքացիներ, ակնհայտ է, որ այս ընտրություններում մենք բախվել ենք չլսված ու չտեսնված մի ինֆորմացիոն գրոհի, երբ մի կողմից սերժաքոչարյանական, իսկ մյուս կողմից էլ որոշ այլ «նոր» ուժեր ու դրանց սատարող լրատվամիջոցներ իրենց ողջ ներուժը դրել են ՔՊ-ին սևացնելու գործին։ Բայց ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ նրանց դա չի հաջողելու։

Իսկ նշածս հարթակները եթե բարեխիղճ են իրենց ընթերցողների առաջ, ապա միայն բերածս փոքրաթիվ և ամբողջականի մի քանի տոկոսը կազմող այս նկարների վրա կարող են հետաքննություններ իրականացնել և հոդվածներ հրապարևակել։

ԵՎ մի վերջին հետգրություն՝ ՔՊ-ին թիրախավորող որոշ գովազդների նկարներ չեմ տեղադրում, դրանցում առկա պատկերների և գրությունների անպարկեշտության աստիճանի համար։

Մի հետաքրքիր փաստ էլ, էջերի մեծ մասը տեսանյութերը տեղադրելուց ու գովազդ միացնելուց հետո դրանք հեռացնում են թայմլայնից ու ստանում մաքուր էջ, որը սակայն հարյուր հազարավոր դոլարների գովազդներ է տեղադրում պաշտպանելով կամ վատաբանելով մի թեկնածուի»։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել