Լրահոս 24/7
07.09.2023

Հայաստանը Լոնդոնում դեսպանատան համար շենք ձեռք կբերի

2023 թվականի ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:

Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 7-ի նիստին ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ 5 հարկից բաղկացած շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ:

ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան տրամադրած շենքում:

Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:

Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ դեսպանությանը տեղեկացվել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին:

«Շենքը նախատեսվում է ձեռք բերել 17 միլիոն 380 հազար ֆունտ ստեռլինգով»,- նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց Պարույր Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետը արձագանքեց՝ նախագծում կարդացել է, որ ՀՀ դեսպանատանն առաջարկվել է դուրս գալ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության ներկայիս տարածքից:

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56

Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47

Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31

2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12

Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37

«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10

Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54

Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43

Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27

Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12