«Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», – այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Զորավարժությունների անցկացումն, ամեն դեպքում, չի նպաստում նաև տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:














