Քաղաքականություն

«ՀԱՊԿ-ն է Հայաստանից ձեռքերը լվացել ու դուրս եկել այստեղից». Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ն է ձեռքերը լվացել ու դուրս եկել Հայաստանից։

Միաժամանակ, ըստ նրա, այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. «Կարծես թե ՀԱՊԿ-ն է, որ Հայաստանի նկատմամբ ձեռքերը լվացել է ու դուրս եկել Հայաստանից։ Ինչ մնում է տեխնիկական կողմին և այդ գործընթացներին, հավելյալ քննարկման առարկա է։ Ճիշտ ժամանակի, պահի և հետևանքների շուրջ պետք է համալիր քննարկում լինի»,– ասել է նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին փոխարինելու հեռանկարին՝ նա ասել է. «ՀԱՊԿ-ին ինչպես փոխարինել, եթե ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Չենք ցանկանում մի այնպիսի մեխանիզմի հետ համագործակցել, որ կրկին անգործություն կցուցաբերի»։

Խանդանյանը նաև նշել է, թե Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, հարցադրումներ կան, որոնց պատասխանները Հայաստանը չի ստանում տևական ժամանակ։

Հարցին, թե անվտանգային համակարգը փոխելու տարբերակ քննարկվո՞ւմ է, Խանդանյանը պատասխանեց. «Հայաստանի զինված ուժերի և, ընդհանրապես, անվտանգության համակարգի բարեփոխումները պետք է շարունակվեն: Այս առումով պետք է բաց լինել՝ համագործակցելու բոլոր այն երկրների հետ, որոնք կունենան այդպիսի հետաքրքրություններ»:

Թիվ 1

Recent Posts

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

16 minutes ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

57 minutes ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

17 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

17 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

18 hours ago

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

18 hours ago