Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովն ընդգծել է, որ «հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները», որոնք «խաթարում են խաղաղության օրակարգը և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին և նախաձեռնություններին»։
Նա նշել է, «Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին»։
Արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում ««լարված հումանիտար իրավիճակի» և «շրջափակման» հետ կապված անհիմն պնդումների ֆոնին Աղդամ-Խանքենդի ճանապարհի բացմանը զուգահեռ Լաչինի ճանապարհի օգտագործումն ակտիվացնելու՝ Հայաստանի մերժումը վկայում է այն մասին, որ իրավիճակը ոչ թե մարդասիրական, այլ ավելի շուտ քաղաքական բնույթ ունի»:
Ընդգծվել է միջազգային հանրության կողմից «Հայաստանի նման քայլերի դատապարտման կարևորությունն Ադրբեջանի դեմ քաղաքական և ռազմական սադրանքների աճի համատեքստում»։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…