Լրահոս 24/7
08.09.2023

«Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» հրապարակել է մայրաքաղաքի զարգացման իր ծրագիրը

«Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» հրապարակել է մայրաքաղաքի զարգացման իր ծրագիրը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» հրապարակել է մայրաքաղաքի զարգացման իր ծրագիրը.

«1. Երևանը դառնալու է Եվրոպական քաղաքակիրթ ստանդարտներին համապատասխանող կատարյալ մայրաքաղաք՝ մարդակենտրոն, հարմարավետ, կանաչ, մաքուր և անվտանգ։

2. Երևանի զարգացումը ենթարկվում է Գլխավոր հատակագծին՝ քաղաքական և քաղաքաշինական հստակ ծրագրին, որը պետք է լինի բաց ու հասանելի հասարակության համար, որի մեջ որևէ փոփոխություն հնարավոր է միայն բարձրակարգ մասնագիտական հիմնավորման արդյունքում, որն էլ իր հերթին պետք է արժանանա քաղաքացիների հավանությանը։ Բոլոր կարևոր որոշումները Երևանի վերաբերյալ պետք է դրվեն քաղաքային հանրաքվեի։ Քաղաքացին է դառնալու քաղաքի տերն ու պատասխանատուն։

3. Վերականգնվելու է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, որին կից ստեղծվելու է հատուկ լիազորություններով օժտված գեղագիտական խորհուրդ՝ նախագծերի, շինարարության, կանաչապատման, գովազդների, վերանորոգումների, շենքերի արտաքին տեսքի, անվանումների և այլ փոփոխությունների վերահսկման նպատակով։

4. Նախևառաջ կատարվելու է քաղաքային տնտետության անշարժ ու շարժական սեփականության գույքագրում՝ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը, հաշվետվությունն ու վերահսկողությունը հասարակության կողմից։ Արդյունքում բացահայտված ապօրինություններն ու չարաշահումները, անօրինական սեփականաշնորհման և անբարեխիղճ յուրացման հետևանքները վերացվելու են և գույքը ազգայնացվելու է դատական կարգով՝ ելնելով հանրային շահի և սոցիալական արդարության սկզբունքից։

5. Երևանում լայնորեն տեղադրվելու են օդի և ջրի որակը, աղմուկի ու փոշու մակարդակը, տրանսպորտային խցանումները չափող սարքեր, որոնք, միավորված լինելով ընդհանուր համակարգի մեջ, ծառայելու են բնակչության կենսական կարիքները հոգալու և արագ արձագանքելու գերխնդրին։ Բացի մաքուր օդի, ջրի և սննդի բնական իրավունքի, քաղաքացիներն ունեն նաև «լռության», այսինքն՝ խաղաղ ու անաղմուկ միջավայրի իրավունքը, առանց որի թերի է անվտանգ ու բարգավաճ կենսակերպի գաղափարը։ Այդ նպատակով Երևանում իրականացվելու է «խելացի քաղաք» համալիր ծրագիրը, արհեստական բանականության կիրառման համակարգով, որի հիմնական գործառույթները կապված կլինեն 5-րդ կետում նշված և այլ առաջացող մարտահրավերների լուծման հետ։ Քաղաքային իշխանությունների ողջ գործունեությունը և հատկապես էլեկտրոնային սարքերի ու տեսախցիկների կիրառումը փոխվելու է «հետևել և պատժել» սկզբունքից, դեպի՝ «տեսնել, որպեսզի օգնել» գաղափարի։

6. Երևանի տրանսպորտային խնդիրն իր համապարփակ լուծումը կստանա հասարակական փոխադրամիջոցների զանգվածային էլեկտրականացման հիման վրա։ Հատուկ կարևորություն և արագ իրականացում է տրվելու մետրոյի վերգետնյա ուղիների և կայարանների կառուցմանը։ Հիմնական ուղղություններն են լինելու Հրազդան գետի կիրճով կառուցվելիք գծերը Դավթաշենի, Կիևյանի և Հաղթանակի կամուրջների միջև, նշված շրջաններում համապատասխան հանգույցների ստեղծմամբ և հեռանկարային զարգացում ապահովելով դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, Զվարթնոց օդանավակայան, իսկ մյուս ուղղությամբ՝ դեպի Քանաքեռ, Զեյթուն և Նոր Նորքի զանգվածներ տանող վերգետնյա մետրոյի միջոցով։ Այդ նախագծի արժեքը տասնյակ անգամ ավելի էժան է և մի քանի անգամ արագ կարող է կատարվել, քան՝ ավանդական ստորգետնյա մետրոն։ Նախագծի ֆինանսավորումը նախատեսված է իրականացնել արտաբյուջետային միջոցներով՝ ստեղծելով բաց բաժնետիրական ընկերություն, որն ընդգրկելու է քաղաքացիների ավանդների ներդրում եկամտաբեր պետական պարտատոմսերի տեսքով։

7. Մայրաքաղաքում ողջ երթևեկությունը կառավարվելու է մեկ համալիր համակարգով, արհեստական բանականության կիրառմամբ՝ ապահովելով առավելագույն արդյունավետությունը, թափանցիկությունն ու հարմարավետությունը։ Բոլոր կանգառներում տեղադրվելու է փոխադրամիջոցների ժամանման տեղեկատու հաշվիչներ։ Մայրաքաղաքի հնարավորին չափ շատ հանրային վայրերում բացվելու են ավտոմեքենաների երթևեկությունից բացարձակապես ազատ հետիոտնային գոտիներ եւ հեծանվային արահետներ։

8. Հասարակական բոլոր փոխադրամիջոցների, ստորգետնյա անցումների, բնակելի շենքերի, պետական հաստատությունների, բանկերի, առևտրի և սննդի, զվարճանքի և հանրային օգտագործման բոլոր վայրերի ու շինությունների մուտքերն ու ելքերը պարտադիր պետք է կահավորված լինեն թեքահարթակներով կամ հաշմանդամների անվասայլակների և մանկական սայլակների ելումուտի համար նախատեսված սարքերով։ Դրանց բացակայության դեպքում հաստատությունների ու շինությունների շահագործումն ու գործունեությունը չի թույլատրվելու քաղաքապետարանի կողմից։

9. Աղբահավաքի գործընթացը բարեփոխվելու է եվրոպական չափանիշներով, որոնց հիման վրա կառուցվելու է աղբամշակման գործարան, որը միացվելու է քաղաքի էներգետիկ համակարգին։ «Մաքուր տուն, մաքուր քաղաք, մաքուր Հայրենիք» գաղափարը պետք է ներառվի ընտանեկան, դպրոցական, համազգային և քաղաքացիական դաստիարակության մեջ։ Մաքրությունն ու անվտանգությունը դառնալու են հայոց մայրաքաղաքի հիմնական բնորոշիչ որակներ։ Ողջ փողոցային լուսավորությունը փուլ առ փուլ անցնելու է արևային մարտկոցների, որոնց արտադրությունը կազմակերպվելու է մեր երկրում՝ գերարդիական եղանակով։

10. Խոշոր շինարարությունը մայրաքաղաքի կենտրոնում արգելվելու է, փոխարենը հարկային արտոնություն է տրվելու Երևանի հարավում (ներկայում լքված) գործարանային թաղամասի կառուցապատմանը «բիզնես-սիթի» եղանակով, դրա վերականգնումը և վերադարձը քաղաքային շրջանառության մեջ՝ օգտագործելով տրանսպորտային ենթակառուցվածքների առկայությունը։

11. Քաղաքային իշխանությունը աջակցելու է Երևանի, որպես արվեստի քաղաքի համբավի վերականգնման, տարբեր վայրերում խրախուսելով դասական երաժշտության փոքր համույթների փորձերն ու կատարումը՝ արտոնելով և մասամբ ֆինանսավորելով կոնսերվատորիայի և երաժշտական ուսումնարանների սաների և անհատ կատարողների, նկարիչների և թատերական խմբերի, շրջիկ կրկեսների և այլ արվեստագետների ներկայացումներն ու ցուցահանդեսները։

12. Երևանի կանաչապատումը լինելու է քաղաքային իշխանությունների գերակա նպատակը։ Նախապատվությունը տրվելու է ծառերի տեղական տեսակներին, ստվեր ու թթվածին ապահովող բույսերին, իսկ ծաղիկներից գլխավոր ու գրեթե մենաշնորհային տեղը տրվելու է վարդերին։ «Վարդագույն քարի քաղաք» բնորոշմանը՝ Երևանը պետք է ավելացնի նաև «կանաչ մայրաքաղաք» տիտղոսը»։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել