Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սերգեյ Շահրամանյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էր ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը:
Նիստին ներկա էին 30 պատգամավորներ:
Հատուկ նիստին դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:
Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Սամվել Շահրամանյանը երդում է տվել. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Երդման արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական և օրհնանքի խոսքը ներկայացրել է Տեր Մինաս քահանան:
«Արդեն 32 տարի է, ինչ արցախցիները կանգնած են հայ ժողովրդի գոյության և արժանապատվության պայքարի առաջնագծում և բազում զրկանքներ ու տառապանքներ են կրել ու դեռ շարունակում են կրել: Բազմավաստակ մեր ժողովուրդը այսօր ամեն ինչից առավել կարիք ունի սիրո և անկեղծության, և առաջին հերթին ՝ իր երկրի ղեկավարների կողմից: Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարի ամուր հիմքը և ողջ հայության համախմբման շարժիչ ուժը», – ընդգծված է հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում:
ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:
Հատուկ նիստին մասնակցել են ԱՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԱՀ ԱԺ 3 գումարումների նախագահ Աշոտ Ղուլյանը, ուժային կառույցների ղեկավարներ, ԱՀ անվտանգության խորհրդի ու կառավարության անդամներ, դատական համակարգի պատասխանատուներ, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանային վարչակազմերի ղեկավարները, քաղաքական կուսակցությունների և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…