Լրահոս 24/7
11.09.2023

ՌԴ-ն ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում

ՌԴ-ն ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին վերջին օրերին ակտիվացած խոսակցությունները, պնդել է՝ Մոսկվայում այդ հարցով պաշտոնական ազդանշաններ չեն ստացել։

«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այդ թեմայի շուրջ, այդ թվում, այսպես ասենք, Հայաստանի արևմտամետ վերլուծաբանների կողմից, որոնք բազմիցս քննարկել են դա, բայց պաշտոնական ազդանշաններ այդ հարցի վերաբերյալ մենք չենք ստացել», – ՏԱՍՍ գործակալության հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Ճշտող հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է պաշտպանել Հայաստանը հարձակման դեպքում, Կրեմլի ներկայացուցիչն արձագանքել է․ – «Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, գիտեք, մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում։

Նաև գիտեք՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում ճանաչելուց հետո այնտեղ հանգամանքները փոքր-ինչ փոխվել են, հետևաբար՝ սա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր», – ասել է Պեսկովը՝ առանց փակագծեր բացելու։

Ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ ընդգծել է՝ Մոսկվան Երևանը որպես դաշնակից կորցնելու մտավախություն չունի, երկու երկրներն, ըստ Պեսկովի, շարունակում են մոտ լինել․ – «Մենք Հայաստանի հետ եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, կլինենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ։

Մենք կարող ենք որոշակի խնդիրներ ունենալ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակներում, քանի որ երկու երկրների զարգացման և ազգային շահերը թելադրում են մեր դաշինքի և գործընկերության խորացման անհրաժեշտությունը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Դմիտրի Պեսկովն այսօր կրկին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին է անդրադարձել՝ հայտարարելով, որ Մոսկվան կփորձի հասկանալ, թե ինչու է Հայաստանը զորավարժությունների մասին որոշումներ կայացնում ԱՄՆ-ի, այլ ոչ թե ՀԱՊԿ- հետ։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել