Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը բաց է ցանկացած շահագրգիռ երկրի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, փոխանցում է Irna-ն․
Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության և բանակցությունների համար՝ հավասարակշռված համաձայնագրերի միջոցով ազգային շահերը պաշտպանելու համար,- նշել է նա։