Լրահոս 24/7
12.09.2023

Մտահոգված ենք և մերժում ենք. Եվրոպայի ռաբբինական կենտրոն

Մտահոգված ենք և մերժում ենք. Եվրոպայի ռաբբինական կենտրոն

Ցեղասպանագիտության եւ մադու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (Զորյան ինստիտուտի բաժին) բաց նամակ է հղել Եվրոպայի ռաբբինական կենտրոնին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Եվրոպայի ռաբբինական կենտրոնի հրապարակած բաց նամակի առթիվ, որը ստորագրել են 50 րաբբիներ:

Բաց նամակում ասվում է. «Եվրոպայի ռաբբինական կենտրոնի հարգելի անդամներ,

Որպես 1982 ից վեր ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությանը նվիրված, շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը խորապես մտահոգված է եւ կտրականապես մերժում է այն բաց նամակը, որ հրապարակվել է Եվրոպայի ռաբբինական կենտրոնի կողմից՝ ստորագրված Եվրոպայի առաջատար հիսուն 50 ռաբբիների կողմից։

Մենք գիտակցում ենք, որ ներկայումս ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հակասեմիտիզմը պատմականորեն բարձր մակարդակի վրա է: Մենք եւս դատապարտում ենք վերջին շրջանում լայն տարածում գտած այն միտումը, որում հոլոքոստին վերաբերող պատկերներն ու լեզուն շահարկվում են, հատկապես Քովիդ -19 -ի համաճարակի հետ կապված։

Կցանկանայինք, սակայն, նշել, որ «ցեղասպանություն» բառը, որը հորինել է հրեա գիտնական Ռաֆայել Լեմկինը 1943/1944 թթ., որպես օրենք ընդունվել է 1948 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից շատ տարիներ անց, որպես Շոայի հետեւանք։

1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածում ասվում է՝Ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից որևէ մեկը, որը կատարվել է ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ․

(ա) խմբի անդամների սպանությունը,

(բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճաոելը,

(գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը,

(դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները,

(ե) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ցեղասպանության հանցագործության վերը նշված սահմանումը չի ներառում որևէ հիշատակում զոհված մարդկանց թվի կամ տառապանքի մեծության վերաբերյալ, այլ ավելի շուտ վերաբերում է խմբի ոչնչացման մտադրությանը:

Համաձայն այս սահմանման՝ Սրեբրենիցայի ջարդերը (8 000 զոհ), Ռուանդայի (800 000 զոհ), Կամբոջայի ցեղասպանություններըը (2 միլիոն մարդ), Շոան (6 միլիոն մարդ) և Հայոց ցեղասպանությունը (1,5 միլիոն) բոլորն էլ համարվում են ցեղասպանություն՝ ըստ Ցեղասպանության մասին կոնվենցիայի։ Այս տերմինի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի բնութագրման համար լիովին համապատասխանում է ցեղասպանության գիտական և իրավական ըմբռնմանը և ոչ մի կերպ չի նսեմացնում կամ նվազեցնում Հոլոքոստի կամ որեւէ այլ ցեղասպանության ողբերգությունը։

Իրականում տարբեր իրավաբաններ, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի խումբ ցեղասպանագետներ Արցախում տիրող իրավիճակը որակել են որպես ցեղասպանություն:

Այնտեղ իրավիճակը պարզ «քաղաքական տարաձայնություն» չէ, ինչպես նկարագրված է ձեր նամակում։Հուսով ենք, որ Եվրոպայի ռաբբինական կենտրոնը ի վիճակի է ըմբռնելու, որ ցեղասպանության երևույթը եզակի չէ որևէ խմբի, ազգի, կրոնի կամ էթնիկ պատկանելության համար:

Մի ողջ բնակչության ոչնչացման փորձը հանցագործություն է ողջ մարդկության դեմ և պետք է ճանաչվի որպես այդպիսին, անկախ նրանից, թե ով կարող է լինել դրա զոհը:Մեր կարծիքով, ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ իրագործվող ոճրագործություն է, և, ցավոք, պատմության ընթացքում այս նողկալի հանցագործությանը զոհ են դարձել բազմաթիվ խմբեր, և այսօր էլ այս ոճրագործությունը շարունակում է տեղի ունենալ աշխարհի տարբեր մասերում:

Սա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին, որտեղ միտումնավոր ստեղծվել են կյանքի այնպիսի պայմաններ, որոնք նախատեսված են մեկ այլ խմբի ֆիզիկական ոչնչացման համար, ինչը վերը թվարկված Կոնվենցիայի II հոդվածում սահմանված ցեղասպանության ակտերից մեկն է։

Զորյան ինստիտուտը՝ դասավանդելով համեմատական ցեղասպանագիտություն, ձգտում է ոչ թե առաջնային տեղ տալ տալ այս կամ այն ոճրագործությանը, այլ խորացնել մեր գիտելիքը ընդհանուր օրինաչափությունների և միտումների վերաբերյալ, ինչը մեզ թույլ կտա ավելի արդյունավետ կերպով կանխելու ցեղասպանության դեպքերը ապագայում։

Մեր նպատակն է կրթել մարդկանց և դասավանդել ցեղասպանագիտություն՝ ստեղծելու համար ավելի ապահով և արդար աշխարհ:

Լրահոս
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան
17:06
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
15:33
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
14:21
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
13:41
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
13:00
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
12:06
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել