ԵՄ դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում։ Տեղեկությունը նշված է ԵՄ հայաստանյան առաքելության X–ի (նախկին` Twitter) պաշտոնական էջում։
Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Նրանք միասին կտրել են Տավուշում գրասենյակի բացման ժապավենը։














