ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե Երևանը փոխվելու է «բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»․
«Վստահեցնում եմ, որ այն, ինչ մենք պարտավոր ենք անել, անում ենք և ուրախ կլինենք, որ մեր կողքին կանգնեն մեր հայրենասեր քույրերն ու եղբայրները․ այլընտրանք չկա»,- ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։
Հարցին՝ արդյո՞ք այս հայտարարությունը չի դիտարկվի որպես բռնության կոչ, Մամիջանյանը պարզաբանել է. «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Բայց վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…