Լրահոս 24/7
12.09.2023

ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացը շարունակվում է

ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացը շարունակվում է

ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը շարունակվում է։

Ադրբեջանական Թուրան գործակալության հաղորդմամբ՝ Արցախում լարվածության աճի ֆոնին այս մասին հայտարարել են Պետքարտուղարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պաշտոնյաները, որոնք լրագրողներին տեղեկացրել են այդ մասին, հիշեցրել են, որ նախագահ Բայդենի վարչակազմը մի քանի տարի փորձում է լուծում գտնել արդար, տևական և կայուն խաղաղության համար, և այդ գործընթացը չի դադարել։

«Կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն՝ երկխոսությունը շարունակելու համար։

Մենք հանդիպումների երեք փուլ ենք ունեցել Վաշինգտոնում։ Եղել են այլ հանդիպումներ ևս, որոնք անցկացվել են Եվրոպայում, ռուսներն էլ իրենց բանակցություններն են անցկացրել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա էլ ասել է, որ ԱՄՆ-ը «շատ հստակ հասկացրել է, որ կայուն խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորումն է»։

«Մենք շատ մտահոգված ենք այնտեղ տիրող իրավիճակով, և մենք կենտրոնացած ենք այն ամեն կերպ կարգավորելու ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցներով»,- ասել է պաշտոնյան։

Աղբյուրների խոսքով՝ վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ը բանակցություններ է անցկացրել բոլոր մակարդակներում։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է թե՛ նախագահ Իլհամ Ալիևի, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն էլ վերջին շաբաթվա ընթացքում երկու անգամ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ:

«Դրանք շարունակական, ինտենսիվ ջանքեր են՝ գտնելու ճանապարհ շատ բարդ հարցերի շուրջ առաջ գնալու համար»,- ասել է պաշտոնյան։

Նշվել է, որ Վաշինգտոնը հետևողականորեն կոչ է արել բացել Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտի համար: «Մենք դա ասել ենք հրապարակավ և մասնավոր զրույցներում։ Մենք նաև կողմ ենք այլ միջանցքների և բեռների առաքման այլ ուղիների բացմանը»,- ասել է աղբյուրը։

Բաքվի դիրքորոշումն այն է, որ եթե Աղդամի ճանապարհը բացվի, ապա նորից կբացեն Լաչինի միջանցքը, հավելել է Պետդեպի աղբյուրը։

«Մենք որևէ ցուցում չենք տալիս, թե ինչպիսին պետք է լինի նման գործարքը կամ դրա պայմանները, բայց մենք անում ենք ամեն ինչ՝ հեշտացնելու ցանկացած գործարք կամ դրա պայմանները, քանի որ մեր հիմնական նպատակը մարդասիրական օգնություն հասցնելն է»,- ասել է պաշտոնյան։

Հարցին՝ հնարավո՞ր է բռնություն տեղի ունենա առաջիկա օրերին համաձայնության բացակայության դեպքում, պաշտոնյան ասել է. «Մենք որևէ նշան չենք տեսել կամ լսել»:

Պաշտոնյաները նաև խոսել են Արցախում ցեղասպանության իրականացման մասին հայտարարություններին՝ նշելով, որ իրենք չեն կարող դա հաստատել։

ԱՄՆ-ը նաև կարծում է, որ այս պայմաններում խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի մասին չէ։ «Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմություն ունի։ Մենք չենք փորձում դուրս մղել Ռուսաստանին։

Երկու կողմերն էլ լի են վճռականությամբ։ Նրանք հավատարիմ են մնում այս գործընթացն ավարտին հասցնելուն: Կա խաղաղության հասնելու քաղաքական կամք»,- եզրափակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել