Լրահոս 24/7
12.09.2023

Վազգեն Մանուկյանը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին

Վազգեն Մանուկյանը սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանում 1995-96 թվականներից սկսած ավանդույթ դարձավ, որ ընտրություններում մշտապես հաղթում է իշխանությունը:

Իրականում 1995 թվականից ի վեր Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել երկու անգամ, ընդ որում երկու անգամ էլ իշխանությունը նախ փոխվել է դե ֆակտո, որից հետո միայն ընտրություններով «լեգիտիմացվել է» (1998 թ․, 2018 թ․)։

Չնայած այդ ամենին՝ ԱԺՄ կուսակցությունը մասնակցել է բազմաթիվ ընտրությունների՝ համոզված լինելով, որ միայն պայքարելով կարելի է կոտրել իշխանության վերարտադրման «կախարդական օղակը», մյուս կողմից՝ ընտրությունների ժամանակ պայքարը հնարավորություն է տալիս տարածել գաղափարներ և ձեռք բերել համախոհներ։

Մեզ համար բացառություն էր 2021 թ․արտահերթ ընտրությունները։ Մենք կտրականապես դեմ էինք, որպեսզի այդ իրավիճակում Հայաստանում տեղի ունենային ընտրություններ։ Դա սովորական ընտրություն չէր, այդ ընտրություններով որոշվում էր Հայաստանի լինել-չլինելու հարցը։

Եվ այդ ծանր ու պատասխանատու խնդիրը դնել այնպիսի վարկաբեկված ու չաշխատող մեխանիզմի վրա, ինչպիսին ընտրություններն են, անընդունելի էր։

Այժմ տեղի են ունենում Երևանի ավագանու ընտրություններ։ Մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Այդ ուժերի մեջ, ամենայն հավանականությամբ, կան արժանի ուժեր, սակայն հիմնական մրցակցությունն, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընթանում է 4 ուժերի միջև (Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան, Մանե Թանդիլյան)։

Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր Երևանը, որն անկախության տարիներին մեծ զարգացում է ապրել, և ուզում ենք, որ մեր քաղաքը կառավարեն բանիմաց, ազնիվ, երկրին ու ժողովրդին նվիրված մարդիկ։

Սակայն այս ընտրությունների կարևորությունը չի սահմանափակվում միայն դրանով․ այս ընտրությունների կարևորությունն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ վիճակի հիմնական պատասխանատուն ներկա իշխանությունն է, որից պետք է անհապաղ ազատվել՝ օգտագործելով նաև այս հնարավորությունը։

Հիմնական մրցակից 4 ուժերից մեկը իշխանությունն է, մյուս երկուսը կապված են եղել իշխանության հետ և միայն մեկն է, որին մենք դիտարում ենք որպես սկզբունքային ընդդիմադիր ուժ։ Դա «Մայր Հայաստան» դաշինքն է և դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Վերջինս նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարն այս իշխանության դեմ՝ անկախ ընտրությունների արդյունքներից, ինչը նույնպես մեզ համար կարևոր գործոն է։

Սկզբունքային է նաև այն, որ Անդրանիկ Թևանյանն առաջին օրվանից եղել է այս իշխանության կոշտ քննադատը և կանխատեսել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը, պայքարել Արցախի անվտանգության և անկախության համար։

Հաշվի առնելով այս ամենը՝ Երևանի ավագանու ընտրություններում մենք պաշտպանում ենք «Մայր Հայաստան» դաշինքին ու նրա առաջնորդ Անդրանիկ Թևանյանին՝ կոչ անելով մեր համախոհներին ու բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս ընտրություններին և իրենց քվեն տալ «Մայր Հայաստան» դաշինքին»։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել