ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շարունակում է նախընտրական հանդիպումները։ Նա այսօր քարոզարշավ է անցկացնում Արաբկիր վարչական շրջանում։
Տիգրան Ավինյանը շրջել է մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում, զրուցել մարդկանց հետ։
Նա նաև եղել է Արաբկիրի բակերում, ծանոթացել քաղաքացիների խնդիրներին, ներկայացրել իրենց ծրագրերը։ Քիչ անց կմեկնարկի Տիգրան Ավինյանի նախընտրական հանրահավաքը։