ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբիայի ժողովրդին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Լիբիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի մասին լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Լիբիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրությունում։