ՀՀ ազգային ժողովն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց 2022թ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի հիշատակը:
«Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, 2022 թվականին սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ։