Քաղաքականություն

Հարկ եմ համարում կիսվել այդ նամակները ձեզ հետ. Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջերս Գավառում երեխայի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեին իր ուղարկած գրության պատասխանը։

«Վերջերս Գավառ քաղաքում երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի կապակցությամբ հարցում էի ուղարկել գլխավոր դատախազին, որի պատասխանը ստացել եմ Քննչական կոմիտեից: Հանրային հաշվետվողականության և անհատի ու հանրության համար հարցի խիստ կարևորության տեսանկյունից հարկ եմ համարում կիսվել այդ նամակները ձեզ հետ:

Իմ նամակում մասնավորապես գրել էի.

[…]Խնդրում եմ Ձեզ պարզաբանել, թե արդյոք քննության առարկա է դարձել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու հանգամանքը, որը հանգեցրել է նման ծանր հետևանքների` հաշվի առնելով, որ ըստ տարածված լուրերի այդ ընտանիքում արդեն իսկ արձանագրված է եղել սեռական բռնության դեպք հենց նույն երեխայի նկատմամբ: Մասնավորապես արդյոք քննության առարկա է դարձել և քրեաիրավական գնահատական է տրվել համապատասխան համայնքապետարանի, սոցիալական պաշտպանության ծառայության և ոստիկանության ծառայողների գործողություններին կամ անգործությանը և արդյո՞ք այս մասով կան մեղադրյալներ, թե` ոչ:

Եթե վերոգրյալ հարցերը քննության առարկա չեն հանդիսացել, խնդրում եմ պարզաբանել, թե՞ ինչու, քանի որ ըստ էության պետության պարտավորությունների մեջ մտնում է ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած ընտանեկան կամ սեռական բռնությունների բացահայտումը, այլ նաև դրանց կանխարգելումը, հատկապես երբ դրանց ռիսկը մեծ է արդեն իսկ խոցելի ընտանիքներում:[…]

Եվ այդ մասով պատասխանը հետևյալն է.

[…]Քրեական վարույթով իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, կատարվում է համակողմանի և անաչառ նախաքննություն այդ թվում Ձեր հարցման մեջ նշված հանգամանքների շուրջ։[…]

Չմիջամտելով նախաքննությանը, այնուամենայնիվ ես անձամբ և վստահ եմ շատերը ակնկալում են իմ նշած հարցերի պատասխանները, որպեսզի պետական գերատեսչությունները նույնպես զգան պատասխանատվության իրենց չափը և արդյունավետորեն կանխարգելեն նման դեպքերը»,- տեղեկացրել է Թորոսյանը:

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

4 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

4 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

5 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

5 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

6 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

6 hours ago