Հասարակություն

«Կոչ ենք անում ճնշել Հայաստանին». Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհին, Լաչինի միջացքի շրջափակմանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Հաջիևը, մասնավորապես, գրել է. «Բաքուն շարունակում է համագործակցել «Կարմիր խաչի» հետ՝ ապահովելու Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ – խմբ․) և Լաչին-Խանքենդի ճանապարհների արագ և միաժամանակյա բացումը ԿԽՄԿ-ի ուղեկցող բեռնատարների համար, ինչպես պայմանավորված էր սեպտեմբերի 1-ին նախագահ Ալիևի և պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցում:

Այդ օրվանից անցել է 12 օր, սակայն Հայաստանի ենթակայության անօրինական ռեժիմը հրաժարվում է թույլատրել անցումներն ու բացել ճանապարհները։ Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ կրկնապատկել իրենց ջանքերը և ճնշում գործադրել Հայաստանի և նրա խամաճիկ ու անօրինական ռեժիմի վրա՝ դադարեցնելու այս ապակառուցողական քաղաքականությունը։

Գորշ գոտում ստատուս քվոյի պահպանումը և հումանիտար խնդիրների կանխամտածված սպառազինումը նրանց ապարդյուն ռազմավարությունն է», – գրել է Հաջիևը։ 

Թիվ 1

Recent Posts

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

23 mins ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

38 mins ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

39 mins ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

2 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

2 hours ago

Բաքուն COP 29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանին

Հայկական կողմին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու COP 29-ին. հայտարարել է COP 29-ի գլխավոր գործադիր տնօրենը. «Մենք…

2 hours ago