ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի 5-րդ խմբագրված տարբերակը։
«Արդեն երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Գործընթաց կա, քննարկում կա, առերես բանակցություններ չեն եղել, կան էական հարցեր, որտեղ կողմերի դիրքորոշումները կրկին հեռու են միմյանցից»,- նշել է Միրզոյանը։