Լրահոս 24/7
14.09.2023

Հայաստանը շատ ավելի բարդ հարաբերության մեջ է Արևմուտքի, քան ՌԴ-ի հետ

Հայաստանը շատ ավելի բարդ հարաբերության մեջ է Արևմուտքի, քան ՌԴ-ի հետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադլյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իտալական և ամերիկյան պարբերականներին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցների բովանդակությունն ու շեշտադրումները հուշում են, որ այսօր Հայաստանը շատ ավելի բարդ հարաբերության մեջ է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ:

Ի՞նչն է այդ բարդ հարաբերության «հիմքում»: Այն, որ Հայաստանը փորձում է հնարավորինս նրբորեն առարկայացնել Արևմուտքի պատասխանատվությունը անվտանգության մեր միջավայրի համար, իսկ Արևմուտքը չի ուզում դա: Արևմուտքն ուզում է ունենալ հնարավորինս շատ ներկայություն և հնարավորինս քիչ պատասխանատվություն՝ այդկերպ լինելով հեռվի խաղացող և միաժամանակ դրա՝ նվազ պատասխանատվության շնորհիվ առավել անբռնազբոս լինելով ռեգիոնալ խաղացողների հանդեպ:

Այդ իսկ պատճառով, որքան Հայաստանը ցույց տա, որ պատրաստ է ընդհուպ Ռուսաստանի դժգոհությունը հարուցելով  կատարել արևմտյան օրակարգին համահունչ քայլեր, այդքան Արևմուտքը պահանջելու է ավելին: Այդ՝ «не верим» սխեմայի մասին գրել եմ օրեր առաջ: Պահանջելու է՝ լավ իմանալով, որ Հայաստանի համար այդ ռետինը չունի անվերջ առաձգականություն, և Երևանը կամ ինչ–որ կետում դադարելու է ձգել, կամ ռետինը կտրվելու է, սակայն ցավոտ հարվածը զգալու է միայն Հայաստանը:

Արևմուտքի առավելությունն այստեղ պատասխանատվության հնարավորինս նվազ և ընդհանրական, վերացական հանգամանքն է: Որքան պատասխանատվությունն առարկայանա, այնքան այդ առավելությունը նվազելու է, որովհետև այս ռեգիոնի առնչությամբ որևէ առանձին վերցրած ուժի համար անվտանգության միջավայրի պատասխանատվություն ստանձնելը անհնարին է, առավել ևս, եթե խոսքն արտառեգիոնալ ուժի մասին է:

Դա է նաև պատճառը, որ բավականին աշխույժ միջնորդելով Հայաստանի և Բաքվի միջև՝ Վաշինգտոնն, այդուհանդերձ, առավելագույնն է անում որպես միջնորդ՝ պատասխանատվությունից հեռու մնալու համար, և հայտարարում, թե ինքն ընդամենը պայման է ստեղծում երկու կողմի ուղիղ խոսակցության համար:
Հայ հանրության մի մեծ մասի հետ այս թեմայով խոսակցությունը անիմաստ է, որովհետև մարդկանց գնահատումները հիմնականում կաղապարվել են արևմտամետ-ռուսամետ, հակաարևմտյան և հակառուսական «չափանիշների» շրջանակում:

Իշխանության համար սա խնդիր է, բայց, ըստ ամենայնի, նա հաշվարկում է, որ ավելի դյուրին է ձգտել օգտվել թեկուզ խնդրահարույց այդ կաղապարումների միջավայրից, քան աշխատել այդ միջավայրը փոխելու ուղղությամբ, ինչը կարող է նույնիսկ ռիսկի ենթարկել սեփական իշխանությունը:
Այդ իրավիճակի փոփոխությունը ենթադրում է մի կարևոր պայման՝ չհավակնել իշխանության կամ այդ հավակնությունից բխող ֆինանսական հոսքերի այս կամ այն «խնամակալության»: 

Դա չափազանց բարդացնում է խնդիրը, առավել ևս այսօրվա հասարակական-տնտեսական հարաբերությունների պայմաններում, որոնք ինքնին ճնշում են ցանկացած անշահախնդրության հանդեպ:

Առավել շահեկան և գերադասելի է համակարգչի կամ հեռախոսի առաջ նստած, մատների մեկ-երկու շարժումով տիեզերակալ լուծումներ երկնելը: Այդպիսի ցանկացած լուծում, անկասկած, կգտնի երկրպագուների իր բանակը»:

Լրահոս
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան
17:06
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
15:33
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
14:21
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
13:41
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
13:00
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
12:06
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել