Հասարակություն

ՀայՓոստը իջեցնում է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները

ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում:

Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է ուղարկել՝ վճարելով ընդամենը 57,500 ՀՀ դրամ, իսկ 5 կգ ծանրոցի առաքումը 39,100 ՀՀ դրամից դարձել է 20,000 ՀՀ դրամ:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը,- «Բանակցությունների շնորհիվ ՀայՓոստը իջեցնում է դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում ծանրոցների սակագները: Ծանրոցների առաքումն իրականացվում է օդային եղանակով, որի շնորհիվ բարելավվել է նաև փոստփոխանակման որակը»:

Էականորեն կրճատվել են նաև փոստփոխանակման ժամկետները։ Եվրոպական թոփ ուղղությունների դեպքում, ինչպիսիք են  օրինակ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, միջին առաքման ժամկետը կազմում է 7-10 օր։

Միևնույն ժամանակ բարելավվել է ներհանրապետական փոստփոխանակման որակը: Այժմ 80%-ից ավել առաքանիները Հայաստան մուտք գործելուց հետո հասնում են իրենց հասցեատերերին ընդամենը 2 օրվա ընթացքում։

Եվրոպական երկրներ առաքվող  ծանրոցների նոր սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով. https://www.haypost.am/am/tariffs

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

7 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

9 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

10 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

10 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

10 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

11 hours ago