Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ երթերին, գումարով մասնակիցներ բերելու լուրերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Ըստ կառույցի՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։
«Ականատես» դիտորդական առաքելությունն էր մոտ տասն օր առաջ իր ուսումնասիրությունը ներկայացրել՝ պնդելով, թե մարկետինգային մի ընկերություն Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար մարդկանց է հավաքագրում։
Դիտորդական առաքելությունը, իր հերթին, հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ խնդրելով պարզել՝ կա արդյոք քայլերթին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հանցակազմ։
Սկանդալային այս տեղեկությունը իշխող ուժը անմիջապես զրպարտություն համարեց՝ իր հերթին կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ ստուգել տեղեկատվության իսկությունը։
ԱՄՆ նախագահ Թրամփը պահանջել է հեռացնել իր պաշտոնական դիմանկարը Կոլորադո նահանգի Կապիտոլիումից՝ հեղինակին մեղադրելով իր…
APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:…
Մարտի 24-ի ցերեկը, 25-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի…
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը…
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում ՌԴ ներգրավվածությանը: Նրա խոսքով,…
Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր…