Թուրքիան, եթե հարկ լինի, կարող է Եվրամիության հետ գնալ տարբեր ճանապարհներով։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ այցից առաջ հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«ԵՄ-ն փորձում է հեռանալ Թուրքիայից։ ԵՄ-ի կողմից այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ֆոնին մենք մեր հերթին գնահատական կտանք այդ գործընթացներին և հետո, անհրաժեշտության դեպքում, կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով», – ասել է Էրդողանը:














