«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը նեգատիվ ազդեցություն է ունենում խաղաղ գործընթացի վրա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կարծում ենք՝ ահռելի ժամանակ ենք կորցնում այս իրադրության պատճառով, այդ նույն էներգիան կարող էր ուղղորդվել խաղաղության պայմանագրի քննարկմանը ավելի շատ էներգիա ու ժամանակ տրամադրելուն»,- նշել է նա։