Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, որի համար ապավինում ենք ժողովրդի քվեին։
Այս մասին Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով՝ այսօր մեր ընտրությունը պատերազմի և խաղաղության ընտրության միջև է։