Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացառել է խաղաղության հասնելու համար Ռուսաստանին տարածքային զիջումների հնարավորությունը․
«Ոչ: Սա մեր տարածքն է», – ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է զիջել իր հողերի մի մասը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է խուսափել պատերազմի սրացումից՝ հրաժարվելով Ռուսաստանի կողմից գրավված որոշ տարածքներից։














