«Արտասահմանյան երկրների համակարգմամբ և ֆինանսական աջակցությամբ Վրաստանում ծրագրվում է բռնի իշխանափոխություն. կկիրառվի ուկրաինական «Եվրամայդանի» օրինակով սցենար»,- այսօր հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
«Պետանվտանգության ծառայության կողմից ընթացող հետաքննության շրջանակում ստացվել է, որ Վրաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս գործում է մարդկանց խումբ, որը նախատեսում է այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին Վրաստանում կազմակերպել ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ, որի վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն է», – ասվում է Վրաստանի ԱԱԾ հայտարարության մեջ։














