Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, սենատորների առջև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում․ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Կոնգրեսի ապարատի ներկայացուցչին։
Միևնույն ժամանակ, Զելենսկին չի ծրագրում ելույթ ունենալ երկու պալատների համատեղ նիստում, ինչպես դա եղավ 2022 թվականի դեկտեմբերին։














