ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի՝ թվիթթերի իր միկրոբլոգում գրել է․
«ԱՄՆ-ն ողջունում է կարևոր մարդասիրական պաշարների առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ։
Մի մոտեցում, որը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ։
Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ հումանիտար մատակարարումների հոսքը մեծացնելու համար»։














