«Պոբեդա» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:














