Լրահոս 24/7
19.09.2023

Պետք է շտկել այս անարդարությունը՝ Արցախի շրջափակումը․ ԱԺ պատգամավորը՝ Վիետնամում

Պետք է շտկել այս անարդարությունը՝ Արցախի շրջափակումը․ ԱԺ պատգամավորը՝ Վիետնամում

Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր:

Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

«Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:

Ներկայումս մարդկային արարումներն ամբողջովին ձեւավորվում են թվային վերափոխման եւ նորարարության միջոցների շնորհիվ՝ դրանք անփոխարինելի դարձնելով մեր առօրյա կյանքում եւ մասնագիտական ոլորտում: Այս նստաշրջանին մասնակցելով՝ մենք ուշադրությունն ուղղում ենք մշակութային բազմազանության խթանման կարեւորագույն թեմային՝ որպես կայուն զարգացման հիմքում ընկած հիմնարար հենասյուն:

Այսօր մշակութային բազմազանության իրացումը մնում է դժվար հասանելի նպատակ բազմաթիվ տարածաշրջաններում, մասնավորապես՝ հակամարտությունների գոտիներում: Դրա օրինակներից մեկն է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությունը, որտեղ բնակչությունը զրկված է կրթության հիմնարար իրավունքից:

Հետեւաբար, հրամայական է, որ մենք ընդգծենք բոլորի համար կրթության համընդհանուր հասանելիության ապահովման կարեւորությունը նույնիսկ նման դժվարին հանգամանքներում:

Covid-19-ից հետո ավելի ու ավելի դժվար է դարձել կրթությունը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների ինտեգրման:

Ցավոք, իրադրությունն ավելի է սրվում Ղարաբաղում բնակվող 20.000 սովորողների համար, որտեղ նրանց հասանելիությունն այս կարեւոր թվային ռեսուրսներին սահմանափակված է Ադրբեջանի կողմից:

Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերից սկսած արդեն ինը երկար ամիսներ Ադրբեջանը շրջափակման է ենթարկել 120.000 էթնիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտության սնունդից, առաջին անհրաժեշտության դեղորայքից եւ վառելիքից: Ավելին, այդ մարդիկ դիմանում են գազի, էլեկտրաէներգիայի եւ ինտերնետ ծառայությունների պարբերական ընդհատումներին:

Այս իրավիճակը ոչ միայն կրթության իրավունքի լուրջ խախտում է, այլ նաեւ խաթարում է կայուն զարգացման եւ մշակութային բազմազանության սկզբունքները:Թվային վերափոխման այս դարաշրջանում, երբ տեղեկատվությունը հասանելի է համընդհանուր մասշտաբով, հուսահատեցնող է Լեռնային Ղարաբաղի երիտասարդության կայուն զարգացման խոչընդոտին ականատես լինելը:

Սա իրականություն է ժամանակակից աշխարհում, որը միջազգային ուշադրության, կարեկցանքի եւ հավաքական գործողությունների կոչ է անում՝ այս անարդարությունը շտկելու եւ տուժածների ապագան պաշտպանելու համար»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել