CivilNet-ի լրագրող Գևորդ Թոսունյանը գրում է.
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ Արցախում սկսում է “տեղային բնույթ կրող հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով”:
Հրետակոծվում է Ստեփանակերտը, ըստ ամենայնի դիրքերը, քաղաքի ենթակառուցվածքների հրետակոծման մասին խոսք չկա, Արցախի այլ գյուղերի հրետակոծման մասին ևս լուրեր կան։














