«Ռուսաստանի Դաշնությունն այժմ շփումներ է անցկացնում Ղարաբաղում իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Ադրբեջանի հետ»,- հայտարարել է ՌԴ ԱԳն ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն կհրապարակի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ շփումներից հետո։
«Մենք գիտենք, թե ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար՝ կատարել պայմանավորվածությունները և չհրահրել իրավիճակը»,- շեշտել է նա։














