Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Յաշար Գյուլերը հեռախոսազրույց են ունեցել. Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հասանովը իր գործընկերոջը տեղեկացրել է «հակաահաբեկչական միջոցառումների մասին»:
Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ ասել է, որ Թուրքիան այսօր, ինչպես միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին։














