Լրահոս 24/7

Գերմանիայում նախազգուշացրել են Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման մասին

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հայտարարել է, որ հարկավոր է վճռորոշ և արագ գործել՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանի տարածքի վրա հարձակումը կանխելու նպատակով։ Ռոթն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Դա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի հնարավորինս շուտ, որպեսզի Բաքվին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ։

Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը տեղահանելու համար», – գրել է նա։

Միխայել Ռոթը հավելել է, որ հարկավոր է «զգալիորեն ուժեղացնել ԵՄ քաղաքացիական առաքելությունը», որը կշարունակի մշտադիտարկել հայ-ադրբեջանական սահմանը և շփման գիծը՝ կայունացնելու իրավիճակը, ինչպես նաև հայտնաբերելու Ադրբեջանի հնարավոր հարձակումները Հայաստանի տարածքի վրա։

«Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և այն ավելի մոտեցնենք ԵՄ-ին։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության անկմանը։ Վիզայի ազատականացումը պետք է լինի առաջին կարևոր քայլը դեպի մերձեցում», – եզրափակել է Բունդեսթագի պատգամավորը։

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական լայնածավալ հարձակմանն անդրադարձել է նաև Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ հենց այնպես չենք ընդունի այս սառնասիրտ ագրեսիան։ Բնականաբար, դա ներառում է նաև տնտեսական հարաբերությունների վերանայում, եթե երկիրը, որի հետ առևտուր ենք անում, դիմում է ռազմական ուժի», – զգուշացրել է նա:

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

1 hour ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

3 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

5 hours ago