

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասար հեռավորության վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը ձախողվել է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Մենք հիմա պետք է գործենք արագ ու վճռական՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը և հարձակումը Հայաստանի տարածքի վրա։ Սա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է հնարավորինս արագ քաղաքական, տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի՝ Բաքվին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։
Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության տեղահանման համար»,- գրել է Ռոթը։
Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է էապես ուժեղացնի Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունը՝ հետագա մոնիթորինգի ենթարկելու ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանը և շփման գիծը՝ իրավիճակը կայունացնելու և Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումները բացահայտելու համար։
«Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և մոտեցնենք ԵՄ-ին։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները կարող են նպաստել հայկական ժողովրդավարության կործանմանը։ Վիզաների ազատականացումը կլինի մերձեցման առաջին կարևոր քայլը»,- գրել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…