Լրահոս 24/7
20.09.2023

ՄԻՊ-ը՝ իրավապահների կողմից ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող անձանց տվյալների հրապարակման մասին

ՄԻՊ-ը՝ իրավապահների կողմից ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող անձանց տվյալների հրապարակման մասին

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ․

«Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը, և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անձանց լուսանկարները։

Այս առնչությամբ Պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձին նույնականացնող տվյալների հրապարակումը պետք է բավարարի համապատասխան միջազգային և ներպետական չափանիշներին: Հակառակ դեպքում պետությունը կարող է խախտել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքը:

Այդ համատեքստում առանցքային է, որ նշված անձանց վերաբերելի տվյալների հրապարակումը կարող է իրականացվել միայն իրավաչափ նպատակի առկայության դեպքում, եթե դա բխում է անձնական տվյալների գաղտնիության շահի նկատմամբ գերակայող սոցիալական կարիքից, իսկ նման հրապարակումը պետք է համաչափ լինի հետապնդվող նպատակին։

Ընդ որում, այդպիսի հրապարակումները պետք է հնարավորինս սահմանափակվեն տվյալների այն շրջանակով, որոնց հրապարակումը խիստ անհրաժեշտ է՝ պայմանավորված տվյալ քրեական վարույթի առանձնահատկություններով։ Այդ է պահանջում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:

Ինչ վերաբերում է լուսանկարների հրապարակմանը, ապա ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ այն դեպքերում, երբ լուսանկարի հրապարակումն ինքնին քրեական վարույթի շրջանակներում տեղեկատվական արժեք չունի, անհրաժեշտ են հատկապես ծանրակշիռ պատճառներ՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին նման միջամտությունն իրավաչափ դիտարկելու համար։

Որպես նման հիմնավոր պատճառ Եվրոպական դատարանի կողմից դիտարկվել է, օրինակ, փախուստի դիմած մեղադրյալի տվյալների հրապարակումը՝ հանրության կողմից վերջինիս նույնականացումն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը կոչ է անում իրավասու պետական մարմիններին նմանատիպ հրապարակումները կատարելիս հաշվի առնել ներկայացված չափանիշները՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հնարավոր խախտումները բացառելու նպատակով»։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել