

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա։
Միյատովիչն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում տեղի բնակչությունը տուժել է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքներից:
«Մասնավորապես, անցած դեկտեմբերից նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով առաջին անհրաժեշտության պարագաների և ծառայությունների սուր պակաս։ Ես խորապես մտահոգված եմ տեսնելով, որ նրանց անվտանգությունը հերթական անգամ վտանգված է, իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են՝ խորացնելով տառապանքը»,- նշել է Մարդու իրավունքների հանձնակատարը։
Նա խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար ավարտի անհրաժեշտությունը։
Կարևոր է կանոնավոր և անարգել մուտք ապահովել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների համար։
«Պետք է շտապ վերականգնվի հաշտեցման հնարավորությունը և երկխոսությունը, երաշխավորվի տուժած բնակչության իրավունքների լիարժեք հարգանքը՝ կայուն խաղաղություն ապահովելու համար»,- նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ՝ վերահաստատելով հանձնառությունը՝ մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…