X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:

Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։

Պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը պետք է համաչափ լինի:Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս