Լրահոս 24/7
21.09.2023

Միրզոյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

Միրզոյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործության կանխման և ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը:

ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն՝ ընդգծելով տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված դերակատարների կողմից համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը։

Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի լիարժեք գործունեության ապահովումը, որը խաթարվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 9 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։

Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին նախատեսվող ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։

Լրահոս
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
14:45
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզում՝ 4-րդ երեխայից սկսած. Թաթոյան
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
14:19
Ծառուկյանը վարչապետ չի ուզում. Գագիկ Ծառուկյան
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
14:07
Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները. նախագիծ
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
13:55
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում. Եվրահանձնակատար
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
13:39
Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
13:33
Արձանը մեծ ճանաչում կտա մեր երկրին. Գագիկ Ծառուկյան
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
13:20
Միջուկային հարցերը կքննարկվեն իրենց ժամանակին. Բաղայի
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
12:59
Պատկերացնու՞մ եք, մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը. Իոաննիսյան
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը
12:42
ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը
Պարո՛ն Փաշինյան, իմ երազանքն էր տեսնել ձեզ. քաղաքացի
12:21
Պարո՛ն Փաշինյան, իմ երազանքն էր տեսնել ձեզ. քաղաքացի
Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է
11:39
Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին
11:21
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին
Ինձ դուր չի գալիս Իրանի պատասխանը. Թրամփ
11:09
Ինձ դուր չի գալիս Իրանի պատասխանը. Թրամփ
Դա անարգանք է Հայ եկեղեցու հանդեպ. Աթանեսյան
10:57
Դա անարգանք է Հայ եկեղեցու հանդեպ. Աթանեսյան
Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը
10:29
Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը