Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է.
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք














