Լրահոս 24/7
21.09.2023

Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ

Հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով մեր քաղաքացիները որոշում կայացրեցին, որ «Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:

Անկախության հանրաքվեի դրված այս հարցի մեջ իսկ արտացոլված էր այն վերջնական նպատակը, որին պիտի հասներ մեր երկիրը՝ լինել անկախ, ժողովրդավար, ինքնիշխան:Հայաստանի անկախությունը կերտվում էր մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում, սակայն մեր նորաթուխ պետականությունը կարողացավ դիմադրել պատերազմի, շրջափակման, տնտեսական ճգնաժամի ու բազում այլ դժվարությունների, ամրացավ ու կայացավ որպես կենսունակ, զարգացող ու ժողովրդավար պետություն: Սակայն ինքնիշխանությունը, ազատությունը մեկանգամյա հասանելի վերջնակետ կամ լուծելի խնդիր չէ, այլ ամենօրյա ծանր, անձնվեր, երբեմն զոհողություններ պահանջող պայքար:

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Մեր ժողովուրդը, մեր անկախությունն ու պետականությունն այսօր էլ ծանր փորձությունների միջով են անցնում, դիմադրում հարվածների և, ցավոք, ունենում կորուստներ:

Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան կերտելու մեր բացառիկ իրավունքը բախվում է հերթական մարտահրավերներին, սակայն ես հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը և ինչպես ասել է մեր մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը դեռ 1991 թվականին՝ ««Այո»-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների»:

Այսօր մենք հավաքական կամքով, նվիրումով, տքնաջան աշխատանքով ու համերաշխությամբ պիտի հաստատենք, որ 1991-ի «Այո»-ն անշրջելի ու անբեկանելի է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունն ու բարեկեցությունը անսակարկելի արժեքներ ու անփոփոխելի նպատակներ են, որոնց մենք վստահաբար հասնելու ենք միմիայն մեր ջանքով, ամրապնդվելով որպես պետություն ու համախմբելով որպես հասարակություն:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի կապակցությամբ, խաղաղություն ու ամրություն մեր երկրին» , – նշված է ուղերձում։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել