Եվրախորհրդարանի ավելի քան 60 պատգամավորներ Ժոզեպ Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ` ԼՂ-ում ռազմական գործողությունների համար։
Նրանք պաշտպանել են ֆրանսիացի պատգամավոր և Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոյի խնդրանքը՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա հարձակման համար, գրում է պատգամավորը X-ում։
Նամակում պատգամավորները, մասնավորապես, կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու էթնիկ զտումները և նոր պատերազմը։














