Լրահոս 24/7
21.09.2023

Մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Կոնջորյան

Մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գնահատամամբ՝ հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը։

«Եթե անկախությունը ձեռք բերելուն պես այն դառնար վերջնականապես երաշխավորված ավարտուն մի բան, ո՞րը կլիներ դրա իմաստը: Ծառը տնկելուն պես չի դառնում ծառ: Շենքը շենք չի դառնում հիմքը դնելուն պես:

Գիտեմ` այս օրերին շատերդ եք ծանր ապրումների մեջ: Գիտեմ, որ ուզում եք վերցնել ու միանգամից լուծել բոլոր հարցերը, միանգամից ուժեղանալ, միանգամից անկախանալ: Ապրել ամբողջը` միանգամից և մեկընդմիշտ: Գիտեմ, որովհետև, ես էլ եմ նույնը զգում:

Սակայն, ցավոք սրտի, այդպես չի լինում: Եվ լինել անկախ մեկընդմիշտ, նշանակում է լինել անկախ ամեն օր: Լինել անկախ դարերով, նշանակում է լինել անկախ ամեն օր: Բայց դարից երկար ձգվում է օրը, երբեմն: Հայտնի ստեղծագործության այս բառերը այս օրերին զգացվում են ողջ խորությամբ:

Այսօր մենք ոչ միայն նշում ենք անկախության օրը, մենք ապրում ենք անկախությունը: Ապրում ենք անկախությունը ոչ միայն այսօրվա, այլև վաղվա ու վաղվա դարերի համար: Ապրում ենք ոչ միայն մեզ համար, այլև մեզանից հետո եկողների համար:

Հիմա ոմանք փորձում են խաթարել մեր անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունը: Հենց այդ պատճառով` հիմա մենք պետք է լինենք առավել անկախ քան երեկ, առավել ազատ, քան երեկ, առավել ինքիշխան, քան երեկ:

Դա անելու համար, նախ և առաջ, հարկավոր է սթափ գլխով գնահատել մեր շուրջը կատարվողը:

Հասկանալ, որ դրսից մեզ վնասել ձգտողները փորձելու են դա անել նաև ներսից: Որքան նվազեցնեն թիրախի հեռավորությունը, այնքան կնվազի վրիպելու հնարավորությունը:

Եկեք թույլ չտանք, որ մեր ներսից նշանառության տակ վերցնեն մեր իսկ անկախությունը: Եկեք այս օրերին ամեն մեկս կատարենք մեր քաղաքացիական պարտքը այնպես, կարծես դա անում ենք դարերի համար: Կարծես` հենց մեր գործողություններից է կախված անկախությունը: Որովհետև հենց այդպես էլ կա´:Սա կենդանի պատմություն է: Մենք այս պատմության դիտորդները չենք պարզապես, մենք հիմա ստեղծում ենք այդ պատմությունը:

Մենք մի քանի անգամ ունեցել ենք անկախություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ: Մի քանի անգամ ունեցել ենք պետություն, եկե´ք հիմա ունենանք մեկընդմիշտ»։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել