Լրահոս 24/7
21.09.2023

Ցանկացած պահի նրանք կարող են ցեղասպանություն կազմակերպել. Բաբայան

Ցանկացած պահի նրանք կարող են ցեղասպանություն կազմակերպել. Բաբայան

Արցախը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավար Արեւմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաեւ Հայաստանը։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ արցախահայությունն իրեն լքված է զգում Ռուսաստանի, Արեւմուտքի եւ Հայաստանի կողմից։ Նա նշել է, որ շատ կարեւոր հարցեր դեռեւս համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ։ «Ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն ունենք, բայց սպասում ենք վերջնական համաձայնության ՝ բանակցություններն ընթանում են, կտեսնենք»,-ասել է նա։

Նա նշել է, որ վերջնական համաձայնություն դեռ չկա։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ կրակի դադարեցման պայմանավորվածության համաձայն ՝ պաշտպանության բանակը պետք է արձակվի, իսկ բոլոր զենքերը հանձնվեն։

Սակայն պատասխանելով զենքից հրաժարվելու մասին հարցին ՝ Բաբայանն ասել է, որ Արցախի ժողովրդին առաջին հերթին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ: «Մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն։ Մենք չգիտենք, թե անվտանգության ինչ երաշխիքներ կստանա մեր ժողովուրդը, այդ հարցը պետք է լուծվի։ Ցանկացած պահի նրանք կարող են մեզ ոչնչացնել, մեր դեմ ցեղասպանություն կազմակերպել։ Արեւմուտքը լռում է, Ռուսաստանը լռում է, Հայաստանը լռում է»,-ասելէ նա։

Բաբայանը քննադատել է աշխարհին՝ իր ժողովրդին Ադրբեջանի ողորմությանը հանձնելու համար։

«Սա նման է 1453 թվականի Կոստանդնուպոլիսին. մենք պաշարված ենք եւ շրջափակված։ Այստեղ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի:

Ղարաբաղը մենակ է մնացել։ Ռուս խաղաղապահները գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ժողովրդավարական Արեւմուտքը երես է թեքել մեզնից, երես է թեքել նաեւ Հայաստանը»,-ասել է նա։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել