Լրահոս 24/7
21.09.2023

Սա ծուղակ է, մեծ ծուղակ. Բաբաջանյան

Սա ծուղակ է, մեծ ծուղակ. Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթե Հայաստանը Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու պատճառաբանությամբ և Ռուսաստանի ճնշմամբ հրաժարվում է օրակարգ բերել արցախահայության տարհանման հարցը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Եվրոպական դատարանում և և Արդարադատության միջազգային դատարանում ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի կողմից ներկայացված պահանջներից։

Սա ծուղակ է, մեծ ծուղակ։ Մենք հազարավոր, դատարանի կողմից հիմնավոր ճանաչված, ապացույցներ ենք տարել միջազգային դատարան՝ առ այն, որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով սիստեմատիկորեն ատելության և թշնամանքի հողի վրա է կառուցել հայերի հանդեպ քաղաքականությունը, հիմա հրաժարվելով արցախահայերին տեղահանելու հարցում նախանձախնդիր և առաջնահերթ դերակատարումից, ամբողջությամբ կասկածի տակ ենք դնում հարուցված իրավական գործընթացներում Հայաստանի բերած փաստարկները՝ ուղղակիորեն լեգիտիմացնելով ընդդեմ Հայաստանի մինչ օրս Բաքվի փաստարկները։

Արցախահայերի տեղահանության հարցը Հայաստանի կառավարության օրակարգ պետք է բերել, որպեսզի Երևանը լեգիտիմ իրավունք ստանա նախ անհապաղ ընդդեմ Բաքվի կողմից Արցախի լայնամասշտաբ հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ անհապաղ իրավական քայլեր հարուցել, և միջազգային դատարանին Արցախում ստեղծված աղետալի վիճակը գնահատել, որպես Հայաստանի կողմից բերված անհերքելի ապացույց՝ ՄԻ եվրոպական և Արդարադատության միջազգային դատարաններից ակնկալելով գործուն որոշումներ։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել