X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել

Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին։

«Հերքում ենք, բեռնատարներ չեն անցել: Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասաց Ամատունին։

Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, որ Լաչինի միջանցքը բացվել է հումանիտար բեռների համար։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս