ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սելֆիների շարքը շարունակվում է։ Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Տիկին Զոհրաբյանը լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ․
Միշտ փորձել եմ հասկանալ՝ ո՞րն է արտաքինից այս շատ սովորական մարդու էներգետիկան։ Այսօր իր մեկ ժամանոց ֆանտաստիկ խոսքից հետո հասկացա։ Ֆրանսիայի նախագահի ելույթի մասին՝ ավելի ուշ։ Իսկ հիմա՝ բարեկամական սելֆի Էմանուիլ Մակրոնի հետ։
https://www.facebook.com/photo.php?fbid=539428480210881&set=a.102014030618997&type=3&theater

















