Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հոսեին Ֆերեյդուն, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Fars-ին:
Իրանի նախագահի եղբայրը մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Իրանի դատարանի խոսնակի փոխանցմամբ՝ նախագահի եղբորն առաջիկայում հնարավոր է` ներկայացվեն մեղադրանքներ նաև այլ հոդվածներով:

















